HiBid.am հարթակի օգտագործման կանոնները և կարգավորումները:
Խնդրում ենք ուշադիր կարդալ սույն Օգտագործման պայմանները նախքան HiBid.am հարթակից օգտվելը: Մուտք գործելով կամ օգտվելով հարթակից՝ Դուք հաստատում եք Ձեր համաձայնությունը բոլոր կանոնների հետ:
1.1. Սույն Օգտագործման պայմանները (այսուհետ՝ «Պայմաններ») կարգավորում են HiBid.am հարթակի (այսուհետ՝ «Հարթակ») օգտագործման կարգը և պայմանները։
1.2. Հարթակը հանդիսանում է առցանց միջավայր, որի նպատակն է ապահովել կապ գնորդների և վաճառողների միջև՝ տենդերային համակարգի միջոցով։
1.3. Հարթակը չի հանդիսանում որևէ գործարքի կողմ և չի մասնակցում գնորդի և վաճառողի միջև ձևավորվող պայմանագրային հարաբերություններին։
1.4. Բոլոր ֆինանսական, վճարային և այլ պարտավորությունները կարգավորվում են բացառապես գնորդի և վաճառողի միջև՝ Հարթակից դուրս։
1.5. Հարթակը ներկայումս տրամադրվում է անվճար հիմունքներով։ Հարթակը նաև հետագայում կմնա անվճար օգտագործման համար գնորդների համար։
1.6. Հարթակը չի գանձում որևէ միջնորդավճար օգտատերերից։
2.1. Հարթակում գրանցվելով՝ օգտատերը հաստատում է, որ տրամադրում է ճշգրիտ և ամբողջական տվյալներ։
2.2. Օգտատերը կարող է հանդես գալ որպես՝
2.3. Վաճառողի կարգավիճակ ստանալու համար օգտատերը պարտավոր է՝
2.4. Այն դեպքում, երբ վաճառողը չի նշում իր հասցեն, նա չի կարող մասնակցել այն տենդերներին, որոնք չեն ներառում առաքում։
3.1. Գնորդը կարող է ստեղծել անսահմանափակ քանակությամբ տենդերներ։
3.2. Յուրաքանչյուր տենդերում կարող է ներառվել առավելագույնը 20 ապրանք՝ նույն առաքման պայմաններով։
3.3. Յուրաքանչյուր ապրանք Հարթակում ցուցադրվում է որպես առանձին տենդեր։
3.4. Տենդերի ստեղծումից հետո այն ենթակա է մոդերացիայի՝ համաձայն սույն Պայմանների։
4.1. Օգտատերերին արգելվում է՝
4.2. Սույն կետի խախտումը կարող է հանդիսանալ՝
5.1. Յուրաքանչյուր տենդեր ներկայացվելուց հետո ենթակա է մոդերացիայի։
5.2. Մոդերատորը իրավասու է՝
5.3. Մերժման դեպքում գնորդին տրամադրվում է հնարավորություն՝
5.4. Մոդերացիայի արդյունքների մասին օգտատերը ստանում է ծանուցում։
6.1. Տենդերի կատարման կամ առաքման ժամկետը պետք է սահմանվի 3-ից 60 օր միակայքում։
6.2. Տենդերը հասանելի է մինչև նշված կատարման օրվան նախորդող օրը՝ ժամը 16:00-ն։
7.1. Վաճառողը պարտավոր է նախքան առաջարկ ներկայացնելը մանրամասն ուսումնասիրել տենդերի պայմանները։
7.2. Առաջարկ ներկայացնելուց հետո այն ենթակա չէ փոփոխման կամ խմբագրման։
7.3. Վաճառողը պարտավորվում է իր ներկայացրած առաջարկի շրջանակում ապահովել տենդերի պահանջների կատարումը՝ նշված գնով։
7.4. Տենդերի պայմանների կամ առաջարկի հետագա փոփոխության փորձերը, ինչպես նաև հիմնավորված բողոքները կարող են հանգեցնել՝
8.1. Գնորդը կարող է ընտրել առավելագույնը 3 առաջարկ յուրաքանչյուր տենդերի համար։
8.2. Առաջարկի ընտրությունից հետո տենդերը դառնում է անհասանելի այլ վաճառողների համար, և նոր առաջարկների ներկայացումը դադարեցվում է։
9.1. Առաջարկի ընտրությունից հետո գնորդը պարտավոր է փորձել կապ հաստատել վաճառողի հետ։
9.2. Եթե վաճառողի աշխատանքային ժամերի ընթացքում 1 ժամվա ընթացքում կապ չի հաստատվում, գնորդը կարող է նշել կապի բացակայությունը։
9.3. Մինչև նշված ժամանակահատվածի ավարտը Հարթակը չի թույլատրում կապի բացակայության նշումը։
9.4. Կապի բացակայության նշումից հետո գնորդը կարող է ընտրել այլ առաջարկ։
9.5. Եթե հետագայում կապը հաստատվում է, գնորդը կարող է կրկին ընտրել տվյալ վաճառողին «Պատմություն» բաժնի միջոցով։
10.1. Կապի հաստատումից հետո գնորդը պարտավոր է նշել՝
10.2. Համաձայնության չկայացման դեպքում գնորդը կարող է նշել պատճառը, որը կարող է օգտագործվել ծառայության որակի բարելավման նպատակով։
10.3. Գործարքի կայացման դեպքում՝
11.1. Գործարքի ավարտից հետո կողմերը կարող են գնահատել միմյանց և թողնել կարծիք։
11.2. Գնահատումները տեսանելի են դառնում՝
11.3. Եթե միայն մեկ կողմն է գնահատել, ապա գնահատականը մնում է թաքնված մինչև վերը նշված պայմաններից որևէ մեկի կատարումը։
12.1. Եթե գնորդը պահանջում է առաքում, պարտավոր է նշել ճշգրիտ հասցե։
12.2. Եթե առաքման փաստացի հասցեն չի համապատասխանում հայտում նշվածին, վաճառողը իրավունք ունի վերանայել առաքման արժեքը։
13.1. Վաճառողները կարող են ստանալ ծանուցումներ իրենց նախընտրած տենդերների վերաբերյալ։
13.2. Ծանուցումների կարգավորումները հասանելի են վաճառողի անձնական էջում։
13.3. Վաճառողը կարող է՝
14.1. Հարթակը չի կրում պատասխանատվություն՝
14.2. Հարթակը իրավունք ունի կիրառել սահմանափակումներ կամ արգելափակել օգտատիրոջ հաշիվը՝ սույն Պայմանների խախտման դեպքում։
15.1. Հարթակը իրավունք ունի ցանկացած պահի փոփոխել սույն Պայմանները։
15.2. Փոփոխությունները ուժի մեջ են մտնում հրապարակման պահից։